Մյանմայում հարձակման Է ենթարկվել երկու ավիաբազա

Աշխարհ 29.04.2021   17:30   108

Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Մյանմայում հարձակումների են ենթարկվել երկու ավիաբազաներ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածաին լրատվամիջոցներ եւ ականատեսի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեղական Delta News Agency գործակալության համաձայն, որին վկայակոչում Է Reuters-ը, նախ երեք պայթյուն Է որոտացել այն ավիաբազայում, որը գտնվում Է երկրի կենտրոնական մասի Մագուե քաղաքի մոտ:

Երկրորդ հարձակումը կատարվել Է Մեյթիլա քաղաքում գտնվող ավիաբազայի վրա: Ինչպես նշում Է գործակալությունը, վկայակոչելով ականատեսի, հինգ հրթիռ Է արձակվել հենակետի վրա: Reuters-ի տվյալներով՝ զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել: Մյանմայի զինվորական ղեկավարությունը փետրվարի 1-ին մեկ տարով արտակարգ դրություն Է սահմանել երկրում եւ պաշտոնանկ Է արել քաղաքացիական կառավարությանը:

Զինված ուժերի հրամանատարությունը դա բացատրել Է ընդգրկուն կեղծումներով, որոնք իբր կատարվել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր խորհրդարանական ընտրություններում: Մյանմայի բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հեղաշրջման դեմ բողոքի զանգվածային ակցիաների, որոնք դաժանորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Մյանմա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz