Մխիթարյանը՝ «Ռոմա»-«Սևիլյա» խաղի մասին

Սպորտ 06.08.2020   12:35   467

ՀՀ ազգային հավաքականի առաջատար, «Ռոմայի» կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանն իսպանական «Սևիլյայի» դեմ խաղի նախօրեին իր կարծիքն է հայտնել առաջիկա դիմակայության մասին:

«Մենք պետք է կենտրոնացած և զգոն լինենք, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ խաղից: Պետք է կենտրոնանանք, գնդակ պահենք, լավ օգտագործենք մեր պահերը: Մենք պետք է վստահ լինենք. եթե խաղում եք վստահ, կարող եք հաղթել:

Այս տարի ամեն ինչ այլ է, ես ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ, ցանկանում եմ խաղալ և հաղթել, այնպես, ինչպես վաղը խաղալու եմ հաղթելու և եզրափակիչ հասնելու համար:

Դա հեշտ չի լինի, բայց ես վստահ եմ՝ թիմը պատրաստ է այս խաղին: Ես կանեմ ամենը ինչ, որպեսզի թիմին օգնեմ հաղթել: Հենց հիմա մենք խաղում ենք 3-4-2-1 բանաձևով, այնպես որ ես մի փոքր ավելի մոտ եմ խաղում և՛ Էդին Ջեկոյին, և՛ մրցակցի դարպասին: Դա մի բան է, որի վրա մենք աշխատել ենք, և դա լավ է գործում իմ և թիմի համար: Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է, բայց վաղը կլինի այլ փորձություն:

Ես դեռ չեմ հասցրել գոլ խփել Եվրոպայի լիգայում, դա անելու համար 90 րոպե ունեմ, բայց ինձ համար կարևորն այն է, որ թիմը հաղթի: Անհատական ​​նվաճումները կարևոր չեն: Դուք միասին հաղթում եք և միասին պարտվում եք: Վաղը պետք է ավելի շատ աշխատեմ: Եթե գոլ խփեմ, ես երջանիկ կլինեմ, բայց հաղթանակն ամենակարևորն է»,- հռոմեական ակումբի պաշտոնական կայքը մեջբերել է Մխիթարյանի խոսքերը:



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb