Մխիթարյանը կմնա Ռոմայում

Սպորտ 01.06.2021   17:10   307

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական ակումբում, հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» մինչև 2023 թ. նախատեսված պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով + բոնուսները: Հենրիխը 48 ժամվա ընթացքում պետք է իր որոշման մասին հայտներ «Ռոմայի» ղեկավարությանը:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերի իր էջում հայտնում է, որ Հենրիխը համաձայնել է մնալ «Ռոմայում» ու երկարաձգել պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ: «Ռոման» վստահ է, որ ավարտին կհասցնի գործարքը:

Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։


 Պիտակներ
         Հենրիխ Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz