Մտահոգիչ լուրեր են շրջանառվում.

Քաղաքական 17.06.2021   10:16   89

Հայրենակիցներ

Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու  վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված,  իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով:

Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով,  վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:

Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի   Վանաձոր և  Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարնների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով հաշխատանքից ազատմամբ:

Այս դատապարտելի գործունեության հարցում ևս նախկիններն ու ներկաները կարծես թե չեն զիջում միմյանց և սպառնալիքի գործադրման միջոցով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել՝  ի շահ իերնց կուսակցական  պարագլուխների համար քվե կորզելու:

Սատար կանգնելով հարազատ ժողովրդին, հայտնում ենք, որ նման քայլերն անհետևանք չպետք է մնան և հորդորում ենք նման խոչընդոտների բախվելու դեպքում անպայմանորեն դիմել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդին:

Սիրելի հայրենակիցներ,
մենք չպետք է հանդուրժենք մեր իրավունքների դեմ ուղղված  որևէ ոտնձգության փորձ:

Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ


 Պիտակներ
         Ազգային-ժողովրդավարական բևեռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz