Մրցույթ՝ միջպետական ճանապարհների ենթակառուցվածքների բարելավման նպատակով

Իրազեկիչ 24.06.2021   16:00   75

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտարարել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման և Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման տեղական բաց մրցույթ՝ 2 չափաբաժնով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ճանապարհային դեպարտամենտ»-ը տեղեկացնում է, որ աշխատանքները պետք է կատարվեն 6 ամսվա ընթացքում։

Մ-2 միջպետական ճանապարհի վրա պետք է բարելավվի 7 վթարավտանգ հատվածի անվտանգությունը, իսկ Մ-4 ճանապարհի վրա՝ 2 հատվածի։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը՝ ժամը 16.00։ Հետաքրքրված կազմակերպությունները հայտերը պետք է ներկայացնեն «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ (հասցե՝ Հանրապետության հրապարակ‚ Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։

Նշված ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքները կիրականացվեն Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում


 Պիտակներ
         միջպետական ճանապարհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz