Մոսկվա-Երևան ուղղությամբ շաբաթական թռիչքները կավելանան

Իրազեկիչ 10.06.2021   10:51   379

Հունիսի 10-ից Ռուսաստանը վերսկսում է կանոնավոր չվերթները մի շարք ուղղություններով։ Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն։

Ռուսաստանը 2-ով ավելացնում է Հունաստանի հետ Մոսկվա-Աթենք երթուղով թռիչքները, շաբաթական 1 չվերթով ավելանում են Մոսկվա-Երևան, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Դոհա, Մոսկվա-Տաշքենդ և Մոսկվա-Դուշանբե ուղղություններով թռիչքները, Եգիպտոսի և Սերբիայի հետ թռիչքներն ավելանում են շաբաթական մինչև 7 անգամ։

Կանոնավոր չվերթները վերսկսում են Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մավրիկիոսի, Մարոկկոյի, Խորվաթիայի հետ, ինչպես նաև չարտերային թռիչքները՝ դեպի Ալբանիա:


 Պիտակներ
         Մոսկվա-Երևան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz