Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է

Իրադարձային 05.05.2021   12:10   92

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)»,- ասացին ՀՔԾ-ից:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար  Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով:

Որոշում էր կայացվել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:


 Պիտակներ
         Միքայել Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz