ՄԻՊ արձագանքման արդյունքում քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացվել է

Իրադարձային 06.08.2020   14:51   121

Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:

Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա 100 տոկոսի չափով:

Արդյունքում, ինքը չի կարողացել տնօրինել իր գումարը:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID- 19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է։



 Պիտակներ
         կենսաթոշակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb