Մինսկում վերսկսվել են բողոքի ակցիաները

Աշխարհ 11.09.2020   11:06   38

Gazeta.ru- ի փոխանցմամբ՝ նախօրեին Մինսկի կենտրոնում վերսկսվել են փոքր բողոքի ակցիաները, որոնց մասնակցել են թե՛ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները, թե՛ հակառակորդները։

Նշվում է, որ պետության ներկայիս ղեկավարի 40 հոգանոց կողմնակիցների շարասյունը Հաղթանակի հրապարակից սկսել է շարժվել դեպի Անկախության հրապարակ: Նրանք «Հանուն Բելառուսի», «Միայն միասին» վանկարկումներով նրանք շարունակել են երթը՝ ծածանելով ազգային դրոշը և գլխավերևում պահելով Լուկաշենկոյի դիմանկարները։

Ըստ աղբյուրի, ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել հավաքի ընթացքին:

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոյի հակառակորդների ցույցը սկսվել է Անկախության հրապարակում։ Ընդհանուր առմամբ, մոտ 30 աղջիկներ փուչիկներով և կարմիր ու սպիտակ ժապավեններով հավաքվել են Կարմիր եկեղեցու մոտ: Ոստիկանությունը նրանց հորդորել է ցրվել:



 Պիտակներ
         Մինսկում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb