Մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի ուսուցիչների վերապատրաստում․ ԿԳՄՍՆ

Իրադարձային 25.05.2021   12:40   61

Աշակերտների կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով իրականացվող առցանց ուսուցումը ենթադրում է ՏՀՏ նոր գործիքներ և մոտեցումներ:

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը խթանելու նպատակով:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

«Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվող հասցեական վերապատրաստումների ընթացքում այս տարի վերապատրաստվել են շուրջ 550 ուսուցիչներ: Հասցեական վերապատրաստումներն ընթանում են մի քանի փուլերով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և Երևանը: Վերապատրաստման հնգօրյա դասընթացներիարդյունքում մանկավարժները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների և ծանոթանում հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծման առանձնահատկություններին:

Վերապատրաստումների արդյունքում Հեռավար ուսուցման համալիր էջում՝

https://heravar.armedu.am, ներառված է ՏՀՏ վերապատրաստումների մուդլ հարթակը՝

https://icttraining.armedu.am, որտեղ մեկտեղված են տարբեր առարկաների մեծաթիվ դասընթացներ: Դրանք պատրաստել են վերապատրաստումներ անցած մանկավարժները՝ ՏՀՏ գործիքների օգնությամբ:

«Կրթական ծրագրերի կենտրոնն» ամենօրյա դիտարկման է ենթարկում այդ դասընթացները, որոնք ֆիլտրվում են և յուրաքանչյուր օր նորացվում: Հատկանշական է մայրաքաղաքում և մարզերում

վերապատրաստումների կազմակերպման վայրի ընտրությունը: ԾԻԳ-ի ներկայացուցչի հավաստմամբ՝ դպրոցների ընտրությունը պայմանավորված է դրանց տեխնիկական հագեցվածությամբ: Վարկային նախորդ ծրագրի շրջանակում վերոնշյալ դպրոցներին «Կրթական ծրագրերի կենտրոնը» տրամադրել է անհրաժեշտ

համակարգչային շարժական դասարաններ, որոնք ներառում են 22 դյուրակիր համակարգիչ՝ լոկալ ցանց ստեղծելու հնարավորությամբ, և ինտերակտիվ գրատախտակ:

Նշենք, որ վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ. մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի ուսուցիչների վերապատրաստում:


 Պիտակներ
         ԿԳՄՍՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz