Միացյալ Նահանգները ներկայացրել է նոր F-21 կործանիչը

Արսենալ 22.02.2019   19:00   557

Ամերիկյան Lockheed Martin ռազմաարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է նոր F-21 ինքնաթիռը, որը նախատեսված է հատուկ Հնդկաստանի զինված ուժերի համար: Նոր կործանիչի մասին տեսահոլովակը հրապարակվել է ընկերության Youtube-յան ալիքում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, նոր ինքնաթիռն ամբողջությամբ կհավաքվի և շահագործման կհանձնվի Հնդկաստանում հնդկական Tata ընկերության հետ համատեղ, սակայն օդանավի համար անհրաժեշտ որոշ բաղադրիչներ կբերվեն ԱՄՆ-ից:

Նշվում է նաև, որ Հնդկաստանի համար նախատեսված նոր ինքնաթիռը «թույլ կտա երկրին ինտեգրվել կործանիչների համաշխարհային խոշորագույն էկոհամակարգին և համագործակցել պաշտպանական զենքերի ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերության հետ»:


 Պիտակներ
         ԱՄՆ, F-21


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz