Մեր բանակը երբևիցե սոված չի եղել. Սեյրան Օհանյան

Քաղաքական 08.06.2021   13:04   48

Նման արտահայտություններ անողները պատկերացում չունեն, թե ինչ է բանակը, ինչպիսին է եղել բանակի կայացման և զարգացման ամբողջ ընթացքը և չհարգելով բանակի անձնակազմին՝ նման արտահայտություններ են անում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ երբ կոնֆետ էին նետում, զինվորները ճանկռտելով կոնֆետի հետևից էին վազում։

«Մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել և ամբողջ կյանքում ինչ-որ տարբեր գործերի, պաշտոնների մակերեսի վրա պառկած են անցկացրել իրենց ամբողջ կյանքը՝ տարբեր մուտիլովկաներով։ Դա հարված է սեփական բանակին։ Մեր բանակը երբևիցե սոված չի եղել։ Առաջին հարցը կարող են ուղղել իրենց ցուցակում ընդգրկված այն մարդկանց, որոնք երկար տարիներ զբաղվել են բանակի նյութատեխնիկական խնդիրներով։ Զինվորը երբևիցե որևէ բան չի ճանկռտել»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Նա հավելեց՝ բանակի զարգացման խնդիրները, նպատակներն ու ծրագրերն այնպիսինն են, որ տարիների ընթացքում զարգացում են ապրել և նրա խոսքով այսօրվա իշխանությունն այդ զարգացման ծրագրի հետ որևէ կապ չունի։

 


 Պիտակներ
         Սեյրան Օհանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz