Մեկ օրում Աջափնյակում ապամոնտաժվել է 5 ինքնակամ շինություն

Իրադարձային 24.06.2021   11:09   28

Հունիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն:

Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաև Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:

Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz