Մեծ Բրիտանիան սկսել Է COVID-19-ի դեմ հաբեր մշակել

Աշխարհ 21.04.2021   20:10   104

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ իր երկիրն սկսել Է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է BBC News-ի կայքում: Երկրի վարչապետը հույս Է հայտնել, որ դրանք կհայտնվեն մինչեւ աշուն եւ կօգնեն պայքարել սպասվող երրորդ ալիքի դեմ:

Ներկայում ստեղծվում Է աշխատանքի հսկողության եւ նոր պատրաստուկի ապագա փորձարկումների նպատակային խումբ:

Երբ Ջոնսոնը նոր նպատակային խումբը ներկայացրել Է մամուլի համար հեռուստատեսային ճեպազրույցում, նա ընդունել Է արտասահմանում հիվանդության դեպքերի թվի աճը եւ համավարակի նոր ալիքի առաջացման հավանականությունը:

Վարչապետը հավելել Է. «Մենք, որքանով դա հնարավոր Է, պետք Է սովորենք այդ հիվանդության հետ ապրել, ինչպես որ ապրում ենք մյուս հիվանդությունների հետ»: Ջոնսոնն այն կարծիքին Է, որ հակավիրուսային պատրաստուկները կարող են պաշտպանության երրորդ մեթոդը լինել պատվաստումների, ներառյալ բուստերային ներարկումները, եւ զանգվածային թեստավորումների հետ միասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz