Մայաների հնագույն կառույց է հայտնաբերվել

Աշխարհ 06.08.2020   22:30   579

Հնագետները Մեքսիկայում հայտնաբերել են մայա ցեղին պատկանող, մինչ այժմ անհայտ, հնագույն կառույց։ Այս մասին հայտնում է Nature պարբերականը։

Ըստ հաղորդման, Տաբասկո համայնքում, որը գտնվում է մեքսիկա-գվատեմալյան սահմանի մոտ, հայտնաբերվել է հսկայական մի հուշարձան, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 1000-800 թթ։

Այն իրենից ներկայացնում է արհեստական հարթակ, որն ունի 1413 մետր երկարություն, ձգված հյուսիսից հարավ եւ 399 մետր լայնություն՝ արեւելքից արեւմուտք ձգվածությամբ։ Հարթակի բարձրությունը 10-15 մետր է։ Հարթակից ինը լայն ճանապարհներ են սկիզբ առնում։ 

Հայտնագործությունը մայաների քաղաքակրթության ուսումնասիրության համար ունի բացառիկ նշանակություն և կարող է նորովի մեկնաբանման առիթ դառնալ մայա ժողովրդի պատմության եւ թողած մշակութային ժառանգության համար։



 Պիտակներ
         մայա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb