Մասկ․«Մարս թռչելն արդեն իրական է թվում»

Science News 06.08.2020   22:45   255

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի ստեղծած «SpaceX» նախատիպի տիեզերանավերը հաջողությամբ ավարտել են առաջին փորձնական թռիչքը։

Մեկնարկը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Տեխասի Բոկա-Չիկա գյուղում, տեղական ժամանակով 18.57-ին: «SN5» տիեզերանավի նախնական տարբերակն առանց անձնակազմի  դուրս է եկել 150 մետր բարձրության վրա և կարճ փորձնական թռիչքից հետո վայրէջք կատարել:

«Մարս թռչելն արդեն իրական է թվում», - փորձարկումից հետո գրառում է կատարել Մասկը:

Նախորդ նախատիպերի թեստերը, բացառությամբ առաջինի (Starhopper), ավարտվել են ձախողմամբ: Մայիսի վերջին  «SN4»- ը պայթել էր վառելիքի արտահոսքից հետո, ապրիլին ևս մեկ նախատիպ `«Starship SN3»-ն է  պայթել, երբ հեղուկ ազոտով ճնշվում էր:

Մասկը դա վերագրում էր մարդկային գործոններին:



 Պիտակներ
         «SpaceX»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb