Մարոկկոն 13 միավոր Բայրաքթար ԱԹՍ է պատվիրել

Աշխարհ 19.04.2021   13:05   94

Մարոկկոյի ռազմաօդային ուժերը Թուրքիայից պատվիրել են 13 միավոր «Բայրաքթար ՏԲ2» (Bayraktar TB2) տեսակի անօդաչու թռչող սարք։

Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է տեղական Le Desk լրատվակայքը։

Razm.info-ի հաղորդմամբ՝ անօդաչուներն արտադրող թուրքական ռազմարդյունաբերական Baykar Savunma ընկերությունը փետրվարի 22-ին հայտնել էր, որ ներկայում Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Կատարում ընդհանուր առմամբ շահագործվում է 160 միավոր «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարք։


 Պիտակներ
         բայրաքթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz