Մարադոնան ճանաչել է իր ևս 3 զավակի հայրությունը

Սպորտ 11.03.2019   14:47   387

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ճանաչել է արտամուսնական կապերի իր երեք երեխայի հայրությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ 
Աշխարհահռչակ ֆուտբոլիստի փաստաբան Մաթիաս Մորլան հաստատել է, որ Մարադոնան մեկնել է Կուբայի մայրաքաղաք Հավանա՝ հայրության ստուգման թեստ անցնելու։ Արդյունքում էլ պարզվել է, որ նրա այլևս երեք զավակները իրավունք ունեն կրելու Մարադոնայի ազգանունը։
Աղբյուրի հիշեցմամբ՝ 2000-2005 թթ․-ին, երբ Մարադոնան թմրանյութերից կախվածության դեմ բուժում էր անցնում Կուբայում, սիրավեպ է ունեցել երկու կանանց հետ։
Դիեգո Մաադոնան ճանաչել է 32-ամյա Դիեգո Ժունիորի և 22-ամյա Ջանուի հայրությունը։
 


 Պիտակներ
         Մարադոնա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb