Մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից

Պատահարներ 19.04.2019   12:27   725

Երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին` ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Ս.-ն զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը` ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երեւան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: Ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթին պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, պայմանագրային զինծառայողը անձնական խնդիրներ է ունեցել։ Դրանք կապված են եղել մի կնոջ հետ: Ըստ որոշ լուրերի` այդ զինծառայողի ու ամուսնացած կնոջ միջև խոսակցություն է եղել, որից հետո նա զորամասում ինքնասպանություն է գործել: 

Աղբյուրի տեղեկություններով` ինքնասպան լինելուց առաջ Նարեկ. Ս.-ն նամակ է թողել և մանրակրկիտ ներկայացրել է իր անձնական կյանքի հետ կապված խնդիրը 

Մանրամասները սկզբնաղբյուրում։

 


 Պիտակներ
         զինծառայող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz