«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ մտավ չեմպիոնների լիգա եզրափակիչ

Սպորտ 05.05.2021   10:13   87

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում առաջինը եզրափակիչ մտավ «Մանչեսթեր Սիթին»:

Անգլիական ակումբը կիսաեզրափակիչ պատասխան խաղում իր հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին: Երկու գոլերն էլ խփեց ալժիրցի ֆուտբոլիստ Ռիյադ Մարեզը: Երկու խաղերի արդյունքով մանչեսթրցիները հաղթեցին 4:1 ընդհանուր հաշվով:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը սահմանեց միանգամից երկու ռեկորդ: «Քաղաքացիները» ընթացիկ մրցաշրջանում լիգայում տոնել են 11 հաղթանակ, այդ թվում 7-ը` անընդմեջ: Դրանք մրցաշարի նոր ռեկորդներ են:

Եզրափակիչում անգլիական ակումբը կհանդիպի «Չելսի» - «Ռեալ» զույգի հաղթողի հետ: Դրանց պատասխան խաղը կկայանա այսօր:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նախատեսված է անցկացնել Ստամբուլում, մայիսի 29-ին:


 Պիտակներ
         «Մանչեսթեր Սիթի»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz