MAM-T կառավարվող ռումբը «խոցում է» ռուսական «Պանցիր»-իը․ անիմացիոն հոլովակ

Արսենալ 14.06.2021   22:30   252

Թուրքական Ռոքեթսան (Roketstan) ռազմարդյունաբերական ընկերությունը թվիթերում հրապարակել է տեսանյութ, որում անիմացիայի տարբերակով պատկերված է, թե ինչպես է թուրքական Աքընջը (Akıncı) անօդաչուն MAM-T կառավարվող ռումբով խոցում ռուսական արտադրության «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրի նման թիրախ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր MAM-T ռումբերի առաջին հաջող փորձարկման մասին։


 Պիտակներ
         MAM-T


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz