Մալխաս Ամոյանը նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ

Սպորտ 26.04.2021   10:09   106

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր։ Մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։

Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկիի նկատմամբ։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։


 Պիտակներ
         ըմբշամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz