Մակրոն․ «Ֆրանսիան պատրաստ է Նավալնուն բուժօգնություն և ապաստան տրամադրել»

Աշխարհ 21.08.2020   14:32   165

BBC.ru-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է ռուսատանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը, այդ թվում՝ ապաստան։

Այդ մասին Մակրոնը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

 «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ ցանկացած օգնություն առաջարկել Ալեքսեյ Նավալնուն, նրա ընտանիքին, մտերիմներին՝ առողջական վիճակի,  ապաստանի և պաշտպանություն տրամադրելու հետ կապված։ Մենք չափազանց վշտացած ու անհանգստացած ենք այս իրավիճակի կապակցությամբ»,- հայտարարել է Մակրոնը։

Բժշկական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել նաև Մերկելը։


 Պիտակներ
         Նավալնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz