Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում

Աշխարհ 11.08.2020   22:15   161

Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում։ East Bristol Auctions-ի աշխատակիցները գտել են ակնոջը հասարակ ծրարի մեջ, հաղորդում է BBC-ը։

Աճուրդի գծով մասնագետ Էնդրյու Սթոուն հայտնել է, որ ակնոցը գնահատվում է ավելի քան 15 000 ֆունտ ստերլինգ։

Ըստ նրա՝ սեփականատերն ասել է իրեն, որ ակնոցը փոխանցվել է սերնդեսերունդ իր ընտանիքում, երբ նրա բարեկամները հանդիպել են Գանդիին 1920-ականներին Հարավային Աֆրիկա նրա այցի ժամանակ։ «Մենք ուսումնասիրել ենք ամսաթվերը, անգամ օրը, երբ Գանդին սկսել է կրել ակնոցը։ Դա, ամենայն հավանականությամբ, նրա առաջին ակնոցներից էր»,-ասել է նա Սթոունը։

Ակնոցը կվաճառվի առցանց աճուրդի միջոցով օգոստոսի 21-ին։



 Պիտակներ
         Մահաթմա Գանդի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb