Լրատվամիջոցների նկատմամբ թշնամանքը բխում է իշխանական օղակներից. ՀՌՀ նախագահ

Իրադարձային 26.05.2021   14:29   90

Լրատվամիջոցների նկատմամբ թշնամանքը բխում է իշխանություններից։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Ծովինար Վարդանյանին։ Վերջինս, մասնավորապես հայտարարել է, թե մամուլի կողմից, երբեմն, հրապարակվում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություններ ու իրենք մտադիր են օրենսդրական կարգավորումներ նախատեսել ու հետաքրքրվել, թե ինչ է մտածում այդ մասին Տիգրան Հակոբյանը։ 

«Պատերազմի առաջին 20 օրվա ընթացքում բոլոր հեռուստաընկերությունները, բացառությամբ մի հեռարձակվողից, որը պատժվեց դրա համար, անշեղորեն կատարել են այն, ինչ ՀՌՀ-ն ասում էր: Այդ ժամանակ իշխանական օղակներից էր գնում թշնամանք, երբ հեռուստաընկերություններին ասում էին՝ կաշառված եք, դուք մերն եք, մերը չեք»,-  ի պատասխան հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:


 Պիտակներ
         Տիգրան Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz