«Լուսավոր Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում

Իրադարձային 26.06.2019   14:19   569

Այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցներին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման ոչ մի տարր չի տեսնում: 

Նրա խոսքով՝ այս գործընթացն իրենք դիտարկում են  բացառապես իրավական դաշտի շրջանակում: «Սա բացառապես դատական գործընթաց է: Մեզ համար այս գործընթացը ոչ մի առաջնահերթ նշանակություն չունի: Այս գործընթացը փոխանցվել է արդարադատությանը, եւ այն իր գործը գիտի»,- եզրափակեց Սամսոնյանը:


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz