Լոռու մարզպետը հերքում է, թե ծեծել է Օձունի համայնքապետին

Իրադարձային 24.06.2021   13:20   60

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է, թե ծեծել է Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին։

«Նման բան չի եղել», – այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց մարզպետը։

Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, հաղորդում են ՄԻՊ-ից։


 Պիտակներ
         Լոռու մարզպետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz