Լեդի Գագայի շներին գողանալու գործով 5 մարդ է ձերբակալվել

Աշխարհ 30.04.2021   14:00   123

Լոս Անջելեսի ոստիկանությունը 5 մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են երգչուհի Լեդի Գագային պատկանող երկու ֆրանսիական բուլդոգների գողության նամար։ Այս մասին հայտնում է ABC-ն։

«Դա եղել է փողոցային հանցագործություն, որի հետևանքով մեկ մարդ լրջորեն վիրավորվել է»,- հայտարարել է Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոնը։

5 ձերբակալվածներից 3-ը կասկածվում են Գագայի օգնական Ռայան Ֆիշերին կողոպտելու և նրա հանդեպ մահափորձ իրականացնելու մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինը, ով օգնել է գտնել երգչուհու շներին, կարող է կապված լինել ձերբակալվածներից մեկի հետ։ Ձերբակալվածներից 4-ը պաշտոնապես գրանցված ազավակախմբի անդամներ են, հայտնել են ոստիկանությունից։

Դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին։ Ֆիշերը զբոսանքի էր դուրս բերել 3 շներին, երբ նրան մոտեցած երկու տղամարդիկ փորձել էին գողանալ շներին։ Կոնֆլիկտի ժամանակ Ֆիշերի վրա կրակել էին, շներից 2-ին նստեցրել էին մեքենան ու տարել։ Մյուս շունը հասցրել էր փախչել, ավելի ուշ նրան գտել են։ Ֆիշերը հոսպիտալացվել էր, մարտին՝ ապաքինվել։


 Պիտակներ
         Լեդի Գագա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz