Լավրովը՝ Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմի հավանականության մասին

Աշխարհ 28.04.2021   13:00   106

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РИА Новости-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով Ուկրաինայի հետ զինված հակամարտության հավանականությունը, հայտնել է, որ Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմից կարելի է և պետք է խուսափել։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Դոնբասում արդեն ավելի քան կես միլիոն բնակիչ ռուսական քաղաքացիություն է ստացել։

Լավրովը նշել է, որ չի պատրաստվում խոսել Ուկրաինայի և նրա առաջնորդ Վլադիմիր Զելենսկու փոխարեն։

«Չեմ պատրաստվում գուշակել, քանի որ արտաքին նշաններով նրա համար գլխավորն իշխանության ղեկին մնալն է, և նա պատրաստ է վճարել ցանկացած գին, ներառյալ հանդուրժել նեոնացիստներին և ուլտրաարմատականներին, որոնք շարունակում են Դոնբասի աշխարհազորայիններին ահաբեկիչներ անվանել»,-հավելել է նախարարը։


 Պիտակներ
         Լավրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz