Լավրով․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն կողք կողքի ապրել․․․

Քաղաքական 09.06.2021   13:33   76

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն կողք կողքի ապրել որպես բարի հարեւաններ։ Այս մասին նա հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ, նշելով, որ պետք չէ ուշադրություն դարձնել այն հայտարարությունների վրա, որոնք հնչում են Բաքվից եւ Երեւանից, այլ պետք է ջանքեր ներդնել, որպեսզի պարզ մարդկանց կյանքը բնականոն հունի մեջ մտնի։

Նա նաեւ ասել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը պետք էր ավարտել շատ ավելի վաղ, քան դա արվեց։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային խնդիրներին, ապա դրանք Ղարաբաղի հետ որեւէ կապ չունեն։ Իսկ այն, որ հաղորդակցության ուղիները պետք է բացվեն, հետաքրքրված են նաեւ Ռուսաստանը, Թուրքիան Իրանը, որոնց կարծիքը բանակցությունների ընթացքում պետք է հաշվի առնել։

 


 Պիտակներ
         Լավրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz