ԿԸՀ-ն մերժել է Վահագն Չախալյանի գրանցումը

Քաղաքական 31.05.2021   10:38   62

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել էր Վահագն Չախալյանին տեղեկանք տրամադրել, այն պատճառաբանությամբ, որ վերջին չորս տարում Վահագն Չախալյանը չունի առնվազն 4 տարվա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

«Զարթոնք»-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Վահագն Չախալյանը դիմել էր վարչական դատարան: Դատարանի ուշադրությունը հրավիրվել էր նաև այն փաստին, որ ոստիկանությունը ՀՀ նախագահի պաշտոնում հանդես եկող Արմեն Սարգսյանին տրամադրված տեղեկանքի մասով, որևէ ստուգողական գործողություն չէր կատարել, ու դա պատճառաբանել էր նրանով, որ օրենքով չկա այդպիսի նորմ, մինչդեռ Վահագն Չախալյանի մասով, ոստիկանությունը ակտիվ գործողություն էր կատարել, մասնավորապես ստուգել էր սահմանահատումների փաստը:

ՀՀ վարչական դատարանը նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, Վահագն Չախալյանի հայցը մերժել է: Փաստորեն սահմանափակվել է Վահագն Չախալյանի, որպես ԱԺ պատգամավոր ընտրվելու իրավունքը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանությունների՝ կուսակցության ներկայացված ԱԺ պատգամավորի թեկնածուների ցուցակի 2-րդ համարի ներքո ընդգրկված թեկնածու Վահագն Չախալյանի ընտրվելու իրավունքը սահմանափակելու վարքագիծը»:


 Պիտակներ
         Վահագն Չախալյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz