ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թարմացված ռեգիստրը

Իրազեկիչ 31.05.2021   11:03   65

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը` ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի: Այս մասին հայտնում է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Այցելելով ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին` ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, տեղամասի համարի դիմաց պատկերված տեղակայման նշանի հղումով կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը և հասցեն:

Հիշեցնենք, որ ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ: 


 Պիտակներ
         ԿԸՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz