ԿԸՀ-ն հանդես կգա առաջարկությամբ

Քաղաքական 15.02.2019   15:17   463

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում առաջարկությունների փաթեթով հանդես գալ: Առաջարկներից մեկն էլ վերաբերելու է նախընտրական քարոզչության մասին հստակ սահմանում ձևակերպելուն:

Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա քննարկմանը հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Նախընտրական քարոզչության հետ կապված կարևոր առաջարկություն կա: Մենք նախընտրական քարոզչությանը վերաբերող բավականին շատ իրավանորմեր ունենք։ Սակայն օրենքում բուն նախընտրական քարոզչության սահմանում, որպես այդպիսին, տրված չէ, որ մարդը հասկանա՝ ինչ պետք է խախտի, որ դրա համար ենթարկվի պատասխանատվության»,-ասել է Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ հաճախ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցնում են ՝ արդյոք ընտրության օրը որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից խոսելը կարո՞ղ է դիտվել նախընտրական քարոզչություն և հետևանքի հանգեցնել: Մուկուչյանի կարծիք հայտնեց, թե այս առումով պետք է նախընտրական քարոզչության հստակ սահմանում լինի:


 Պիտակներ
         ԿԸՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz