Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել

Հրատապ 22.01.2020   14:50   1143

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրա Glock 34 ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել: Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:


 Պիտակներ
         Գեորգի Կուտոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz