Կորոնավիրուսից մահացած 13 քաղաքացիներից ամենաերիտասարդը 59 տարեկան է, տարեցը՝ 85․ ԱՆ

Իրադարձային 12.06.2020   11:39   481

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 1 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74 (տղամարդ), 55 (տղամարդ), 69 (կին), 83 (տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz