Կորոնավիրուսի նոր դեպք 425․ կա 17 մահ

Իրադարձային 06.05.2021   11:05   101

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 325-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4192 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1032 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5224-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 714 է, ընդհանուր առողջացածներինը՝ 202 273, փաստացի բուժվողներինը՝ 10 828 (մեկ օրում նվազել է 306-ով): Մեկ օրում արվել է 3964 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 004 873 թեստ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz