Կորոնավիրուսի 41 նոր դեպք․ կա 4 մահ

Իրադարձային 14.06.2021   11:22   48

Հայաստանում հունիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք, առողջացել է 33 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 2353 թեստավորում: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ:

Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 127 455-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223723 դեպք, որոնցից 215228-ն առողջացման, 4488-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2913 պացիենտ: 

Արձանագրվել է նաև մահվան 1094 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz