Կորոնավիրուսի 309 նոր դեպք․ կա 16 մահ

Իրադարձային 20.01.2021   11:03   90

Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 221-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3757-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 357 է, ընդհանուր առողջացածներինը՝ 153 857, փաստացի բուժվողներինը՝ 7607: Մեկ օրում արվել է 2028 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 628 405 թեստ:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz