Կոլումբիայում 11 հանքագործների մարմիններ են հանել հանքահորից

Հրատապ 19.04.2021   15:10   90

Կոլումբիացի փրկարարները փլվածքների տակից հանել են 11 հանքագործների մարմիններ, որոնք արգելափակվել էին Կոլումբիայի կենտրոնական մասում գտնվող ոսկու արդյունահանման հաքահորում: Ապրիլի 18-ին այդ մասին հայտնել են Ազգային հանքարդյունահանման գործակալությունում:

«Մենք ցավում ենք 11 երիտասարդների մահվան կապակցությամբ, որոնք ծուղակի մեջ էին հայտնվել Կալդասի դեպատամենտի Նեիրայի մունիցիպալիտետում գտնվող հանքահորում»,- ասված է գերատեսչության՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: 

Հանքահորում վթարը տեղի է ունեցել մարի 26-ին: Պատճառը եղել է սողանքը։


 Պիտակներ
         հանքագործներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz