Կերակրի սոդան կարո՞ղ է բուժել փորկապությունը

Առողջական 27.06.2021   20:30   298

Փորկապությունը շատ տարածված խնդիր է: Որոշ դեպքերում դրա պատճառները սխալ սննդակարգն ու ֆիզիկական վարժություններն են: Սակայն կան դեպքեր, երբ դեղամիջոցներն են դառնում փորկապության պատճառ: Ապրելակերպի փոփոխություններն, ինչպես օրինակ՝ սննդի մեջ մանրաթելով հարուստ մթերքների օգտագործումը, մեծ քանակությամբ ջուր խմելը և ֆիզիկական ակտիվ վարժություններով զբաղվելը, փորկապությունից ձերբազատվելու ամենաառաջին միջոցներն են:

Եթե այսպիսի փոփոխություններն արդյունք չեն տալիս, բժիշկը կարող է նշանակել արտահիվանդանոցային բուժում կամ փորը թուլացնող դեղամիջոցներ:  

Որոշ մարդիկ նախընտրում են փորկապությունը բուժել տնական միջոցներով՝ կերակրի սոդայով: Իրականում որևէ գիտական տվյալ չկա, որն ապացուցում է սոդայի օգտագործման արդյունավետությունը՝ որպես փորկապության բուժման միջոց: Բայց մարդիկ ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից յուրացրել են դրա կիրառման տարբերակները: 

Ինչպե՞ս օգտագործել

Կերակրի սոդան՝ որպես փորկապությունից ձերբազատվելու միջոց, ունի օգտագործման երկու մեթոդ՝ սոդայով լոգանք և սոդայաջրի ընդունում: Կրկին հիշեցնենք, որ այս մեթոդների արդյունավետությունն ապացուցող որևէ գիտական փաստ չկա:

Սոդայով լոգանքներ

Փորկապությունը բուժելու ամենահավանական մեթոդներից մեկը սոդայով լոգանք ընդունելն է: Սոդայի լուծույթը ազատում է մարդկանց այն տհաճ զգացողությունից և անհարմարավետությունից, որն առաջանում է փորկապության ժամանակ: Սոդան օգնում է թուլացնել հետանցքի մկանները, որի արդյունքում կարող է նկատելի շարժ առաջանալ աղիներում: Սոդայով լոգանքի համար անհրաժեշտ է տաք ջրի մեջ ավելացնել մի քանի ճաշի գդալ սոդա: Երբ սոդան ամբողջովին լուծվի, պառկեք լոգարանի մեջ այնքան ժամանակ, որքան կարող եք:

Սոդայաջրի ընդունում

Կերակրի սոդան ստամոքսաթթվի չեզոքացման ամենատարածված միջոցներից է: Ոմանք պնդում են, որ սոդայի օգտագործումը նպաստում է աղիների գործառույթների կանոնակարգմանը, քանի որ հավելյալ հեղուկ է առաջացնում մարսողական տրակտի մեջ: Սոդայաջուր պատրաստելու համար մեկ բաժակ ջրի մեջ ավելացրեք մեկ ճաշի գդալ սոդա և լավ խառնեք: Երբ սոդան արդեն լուծված կլինի, խմեք ստացված լուծույթը: Թեպետ այն բավականին անվտանգ միջոց է, պետք չէ չարաշահել:

Ռիսկեր

Կերակրի սոդան համարվում է բավականին անվտանգ բաղադրիչ: Բայց որոշ դեպքերում այն կարող է կողմնակի ազդեցություն ունենալ: Սոդայի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել փորկապության: 
Այն կարող է առաջացնել նաև՝

  • փսխում, 
  • մկանների թուլացում,
  • ցնցումներ,
  • հաճախամիզություն,
  • դյուրագրգռություն
  • մկանային սպազմեր:

Երբեմն սոդայի օգտագործումը կարող է առաջացնել վքնածություն: Կերակրի սոդան գազ է առաջացնում, երբ խառնվում է ստամոքսաթթվի հետ: Եվ քանի դեռ այդ գազը դուրս չի եկել օրգանիզմից, ստամոքսը կշարունակի վքնած մնալ:    
Սոդայի օգտագործման արդյունավետությունը կամ կողմնակի ազդեցությունը կախված է նաև օրգանիզմի՝ դեղերի նկատմամբ արձագանքից: Հետևաբար նախքան սոդայի օգտագործմանն անցնելը խորհուրդ է տրվում զրուցել բուժող բժշկի հետ:  Վերջապես, կերակրի սոդան պարունակում է մեծ քանակությամբ նատրիում: Նատրիումի իջեցված սննդակարգ օգտագործող մարդիկ պետք է խուսափեն սոդայի կիրառումից:  

Ե՞րբ այցելել բժշկի
Փորկապությամբ տառապող պացիենտը պետք է այցելի բժշկին, երբ

  • նկատում է աղիների գործառույթների խանգարումներ, 
  • տառապում է ստամոքսի անտանելի ցավերից,
  • զգալիորեն նիհարում է,
  • ֆիզիկական վարժություններն ու առողջ սնունդն այլևս որևէ արդյունք չեն տալիս:

Սոդայով փորկապություն բուժելը չապացուցված մեթոդ է: Նմանատիպ մեթոդներին անցնելու փոխարեն ավելի լավ է մեծացնել մանրաթել պարունակող մթերքիների և ջրի քանակը սննդակարգում: Փորը թուլացնող դեղամիջոցները նույնպես կարող են թեթևացնել սիմպտոմները:

Իսկ եթե փորկապությունը կրում է շարունակական բնույթ, անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ www.medicalnewstoday.com
Աղբյուրը՝ Doctors.am 


 Պիտակներ
         սոդա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz