Կեղծ դիպլոմների խնդիրը կլուծվի

Իրադարձային 04.06.2021   10:40   64

Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ: 

«Այս տարի ծրագիրը միայն դպրոցների համար կլինի պիլոտային: Իհարկե, կտպվեն նաև ավարտական փաստաթղթերը, այսինքն՝ այս տարի երկու տարբերակն էլ կգործի և՛ էլեկտրոնային, և՛ թղթային:

Փոփոխությունները և՛ 12-րդ դասարանին են վերաբերում, և՛ 9-րդ: Երեխան կունենա կոդ և դրանով կկարողանա մուտք գործել e-verify պետական հավաստված կայք: Եթե անհրաժեշտություն կա, ապա կտպի իր փաստաթուղթը: Եթե դրսում ինչ-որ մեկը կուզենա հավաստիանալ փաստաթղթի իսկության հարցում, ապա համակարգից հնարավորություն կունենա այն ճշտել»,-ասաց Արտակ Պողոսյանը:

Պիլոտայինից հետո, Արտակ Պողոսյանի կարծիքով, այլևս թղթային տարբերակով ավարատկան փաստաթուղթ չի լինի: Քաղաքացին իր այդ փաստաթուղթը e-verify կայքից  միանգամից կարող է ներբեռնել ու ստանալ: 

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         դիպլոմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz