Կազանի դպրոցի վրա հարձակված երկրորդ անձը սպանվել է

Աշխարհ 11.05.2021   12:37   89

Կազանի թիվ 175 դպրոցի վրա հարձակվողներից երկրորդ անձը սպանվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեկ այլ զինված անձ ավելի վաղ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:

Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի, երկրորդ զինված անձը «վնասազերծվել է» դպրոցի չորրորդ հարկի դասարաններից մեկում:

Վերջին տվյալներով՝ դպրոցում կրակոցների հետևանքով 11 մարդ է սպանվել: Երրորդ հարկի պատուհանից ցած նետվելու արդյունքում սպանվել է երկու դպրոցական:

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը պաշտոնապես հայտարարել է յոթ զոհվածների ու 16 վիրավորների մասին: Միննիխանովը հաստատեց, որ կրակողը 19 տարեկան է, զենքը պաշտոնապես նրա անունով է գրանցված։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz