Կառավարությունում հյուրընկալել են «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին

Իրադարձային 27.06.2019   10:34   385

Հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Ավինյանը ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային և մյուս ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

ԱՄՆ Քալիֆոռնիա նահանգից ժամանած հայ աշակերտները փոխվարչապետի հետ կիսվել են Հայաստան այցելության վերաբերյալ իրենց տպավորություններով: 


 Պիտակներ
         դպրոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz