Կառավարության շենքի մոտից 16 անձ է բերման ենթարկվել

Իրադարձային 10.06.2021   14:24   215

Այսօր Կառավարության շենքի մոտից բողոքի ակցիա իրականացնող 16 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ: Նրանք ներկայացնում էին իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի  կողմից արված քայլերն ու գործողությունները, որոնք ըստ նրանց դավաճանական են եղել:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz