Կանոններ, որոնց հետևում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները

Աշխարհ 21.05.2021   22:00   677

Փոքրիկ արքայազները միշտ շորտեր են հագնում

Հնուց անտիկ Եվրոպայի բարձր հասարակությունում ընդունված է, որ տաբատ պետք է հագնեն տղամարդիկ, մինչդեռ տղաները՝ առնվազն մինչև 8 տարեկանը, պետք է հագնեն «պակաս լուրջ հագուստ»:

Հրաժարում ընտրական իրավունքից՝ ի պետս անկողմնակալության

Արքայական ընտանիքի անդամները կարող են մասնակցել երկրում անցկացվող քվեարկություններին, սակայն նախընտրում են ձեռնպահ մնալ դրանից, որպեսզի չմեղադրվեն այս կամ այն թեկնածուի հանդեպ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Սև գույնն ընդունելի է միայն սգո արարողությունների ժամանակ

Թագավորական ընտանիքի անդամները սև գույնի «ծառայությունից» օգտվում են բացառապես սգո արարողությունների ժամանակ: Սահմանված այս կանոնը, սակայն, խախտել է արքայադուստր Դիանան՝ 1994 թվականին: Ամուսնացած լինելով արքայազն Չարլզի հետ, նա Սերպենտայն պատկերասրահում հայտնվել է հիասքանչ սև զգեստով:

Գահաժառանգները չեն կարող ճանապարհորդել միասին

Տրանսպորտային միջոցների հնարավոր վթարների և այլ միջադեպերի վտանգի պատճառով գահաժառանգները համատեղ ճանապարհորդությունների չեն մեկնում: Թագավորական գահի միանգամից մի քանի ժառանգների կորցնելը նրանց կողմից անթույլատրելի է դիտարկվում:

Մորթի կրելն անթույլատրելի շքեղություն է

Թագավորական ընտանիքի կանոնների համաձայն՝ շքեղությունը պետք է գռեհիկ չլինի: Այդ իսկ պատճառով էլ՝ թագուհուն և նրա բարեկամներին խորհուրդ չի տրվում հանրության առջև հայտնվել մորթիով՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Կանոնը վերաբերում է միայն մորթյա վերարկուներին: Մորթուց պատրաստված գլխարկներն ու աքսեսուարներն ընդունելի են:


 Պիտակներ
         թագավորական ընտանիք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz