«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը տեղյակ էր ՊՆ չարաշահումներից

Մամուլ 27.02.2019   08:45   555

2018 թվականի հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քնկչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների և բնակաշինության ոլորտներում չարաշահումներ են բացահայտվել, ու այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ այս չարաշահում­ների մասին ժամանակին տեղյակ է եղել նաև Սերժ Սարգսյանը, որը ՊՆ այցերից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել այս թեմայով ՊՆ-ում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայությամբ զրուցել է Աշոտ Գրիգորյանի հետ: Վերջինս էլ արդարացել է, թե ինքը կապ չունի, այլ ամբողջը տեղակալն է արել: Միայն թե նկատենք՝ այս կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրություն եղավ 2018թ. հունիսին: Ու թեև 8 ամիս է քննություն է ընթանում, սակայն մինչ օրս չկա որևէ տեղեկատվություն, թե ինչ փուլում է այն։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         Սերժ Սարգսյան, չարաշահումներ, «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz