«Ժողովուրդ». Ռուսաստանը Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկել

Մամուլ 11.06.2021   10:45   2260

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկվել նաեւ Ռուսաստանից, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՌԴ-ից ՀՀ ստացվել էր 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Ուկրաինայից ո՛չ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին է մարդասիրական օգնություն եկել Հայաստան, ո՛չ էլ այս տարվա նույն ժամանակահատվածում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները ընդհանուր հաշվով փոքր-ինչ ավելացել են:

Անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 8 մլն 84 հազար 300 դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 9 մլն 549 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Դրանց թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 534 հազար 900 դոլարի չափով օգնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զգալի պակասել է՝ 991 հազար 100 դոլարի չափով»:


 Պիտակներ
         մարդասիրական օգնության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz