«Ժողովուրդ»․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող

Մամուլ 25.05.2021   10:04   85

«ԱՊՀ ինստիտուտի Եվրասիական ինտեգրացիայի և ՇՈՍ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին չի կարող դեմարկացիա կամ դելիմիտացիա իրականացվել: «Դա խաղաղ գործընթաց է իրենից ենթադրում միայն այն դեպքում, երբ երկրների միջև գոնե գործընկերային հարաբերություններ են:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով՝ ՀՀ իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու: Ադրբեջանը փնտրելու է պատճառներ, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ», – նկատում է նա:

Միևնույն ժամանակ փորձագետը զարմացած է, որ մինչև այժմ սահմանում համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ձեր իշխանությունները քայլեր չեն նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը: Պատերազմից անցել է 6 ամիս, ակնհայտ էր, որ կարող են սահմանին նման դեպքեր լինել, և պետք էր կահավորում իրականացնել, այլ ոչ թե նստել և սպասել»»,-գրում է թերթը։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz