«Ժողովուրդ». ԲԴԽ-ում նոր հրաժարական կլինի՞

Մամուլ 12.06.2019   09:07   508

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում սկսված անհաշտություններն ու փոփոխությունները դեռ շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնի:

«Ժողովուրդ» օրաթերթը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց` արդյոք ԲԴԽ անդամների հետ ունեցած լարվածության վախից առաջիկայում հրաժարական կներկայացնի: «Հայկ Հովհաննիսյանը ոչնչից չի վախենում իր կյանքում եւ ոչ մի դժվարությունից չի ընկրկում ընդհանրապես: Իսկ եթե մի օր որոշեմ հրաժարական տալ, այդ մասին օր առաջ անձամբ Դուք կիմանաք. հիմա չկա նման տրամադրվածություն, հիմա կա բեղուն աշխատանք»,- վստահեցրեց Հովհաննիսյանը»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz