«Ժամանակ»․ ՊԵԿ-ին դատի են տալիս

Մամուլ 29.06.2019   09:34   559

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ տեսուչների բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։

Պահանջները տարբեր են. դրանց մի մասը վերաբերում է աշխատանքից ազատումներին, որոնցով հայցվորները դատարանից պահանջում են վերականգնել իրենց իրավունքը և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։ Մեկ այլ հայցադիմումով պահանջվում է վճարել չվճարված աշխատավարձը։

Այստեղ թերևս իր ազդեցությունն ունի մամուլի կողմից լուսաբանումն առ այն, որ ՊԵԿ պաշտոնյաների զավակները ամիսների ընթացքում պաշտոններ են ստանում, իսկ «կռիշ» չունեցողները՝ անտեսվում։ «Կռիշ» չունեցողներն էլ որոշել են իրենց իրավունքների համար պայքարել իրավական հարթությունում»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         Դավիթ Անանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz